Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+levandovski
A A
Սպորտ

Ռոբերտ Լևանդովսկին չի բոյկոտի «Բավարիայի» մարզումները

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի բոյկոտի թիմի մարզումները, չնայած նրան, որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, խաղացողը կմասնակցի մյունխենյան ակումբի նախապատրաստական փուլին։ Վաղը՝ հուլիսի 12-ին, հարձակվողը պետք է ժամանի թիմի գտնվելու վայր։

Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն նրա գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Գերմանական ակումբը դեռևս չի բանակցել այդ տրանսֆերի հարցում։