Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 11.07.
A A
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը և Սերենա Ուիլյամսը դուրս են մնացել պրոֆեսիոնալների աղյուսակից

Շվեյցարացի հանրահայտ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս են մնացել տղամարդկանց և կանանց պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիաների վարկանիշային աղյուսակներից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, որբ նրանցից հանվել են անցած տարվա Ուիմբլդոնի մրցաշարում վաստակած միավորները։  

Ռոջեր Ֆեդերերը 2021թ հուլիսից հետո չի մասնակցել խոշոր մրցաշարերի։ Նա առաջին անգամ է դուրս մնացել վարկանիշային աղյուսակից։

40-ամյա Սերենա Ուիլյամսը մեկ տարի ընդմիջումից հետո վերադարձել էր մեծ թենիս, սակայն անհաջողության էր մատնվել Ուիմբլդոնի մրցաշարի առաջին փուլում։ Նա երկրորդ անգամ է դուրս մնացել WTA-ի դասակարգման աղյուսակից։ Մինչ այդ նա իր վարկանիշը կորցրել էր հղիության պատճառով։