Մեծ սկանդալ Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում
Աջակցիր «Ա1+»-ին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո մեծ սկանդալ է ծագել Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում:
Ինչպես հայտնում է The Sun-ի հրատարակությունը, լիգայում հանդես եկած և եկող 329 ֆուտբոլիստներ կասկածվում են հարկերից խուսափելու մեջ: Դա խաղացողների ամենաբարձր թիվն է լիգայի պատմության մեջ։
Մեծ Բրիտանիայի եկամուտների և մաքսային մարմինները, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) նույնպես հետաքննում են Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներից մեկին գործակալներին օֆշորային վճարումներ կատարելու համար: Բացի այդ, 31 ակումբներ և 91 գործակալներ կասկածվում են ֆինանսական խախտումների մեջ։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի եկամուտների և մաքսային ծառայությունը 6 միլիոն եվրոյի չափով հայց է ներկայացրել «Նյուքասլ» ՖԱ-ին` 2011-2013 թվականներին հարկերից խուսափելու համար: Անգլիական ակումբի փաստաբանները մտադիր են մեղադրանքը բողոքարկել դատարանում։ Աղբյուրի համաձայն՝ այս հայցը կապված է դեռ 2017 թվականին սկսված հետաքննության հետ, երբ ակումբը պատկանում էր անգլիացի Մայք Էշլիին։