Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+novak
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը 32-անգամ մտել է եզրափակիչ. դա նոր ռեկորդ է

«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում 3.1 հաշվով կամային հաղթանակ է տարել բրիտանացի Քեմերոն Նորիի նկատմամբ՝ 2:6, 6:3, 6:2, 6:4:

Սերբ թենիսիստը սույն մրցումներում տոնել է իր 85-րդ հաղթանակը և այդ ցուցանիշով շրջանցել է ամերիկացի Ջիմի Քոնորսին։ Նա առայժմ ետ է մնում Ռոջեր Ֆեդերերից, որը 105 անգամ է հաղթել Ուիմբլդոնի կորտերում։

Նովակ Ջոկովիչն իր կարիերայում 32-րդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» եզրափակիչ։ Այդ ցուցանիշով նա շրջանցել է Ռոջեր Ֆեդերերին և նոր ռեկորդ է սահմանել։

Կիրակի օրը սերբ թենիսիստը կմրցի ավստրալացի Նիկ Կիրիոսի հետ, որը առանց պայքարի է մտել եզրափակիչ, քանի որ նրա մրցակից Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով հրաժարվել էր հանդիպումից: Անձնական խաղերում Նովակ Ջոկովիչը հաղթում է 2:0 հաշվով։

Սերբ թենիսիստը մրցաշարի գործող չեմպիոնն է։ Նա կարող է չորրորդ անգամ անընդմեջ դառնալ հաղթող։ Ուիմբլդոնի եզրափակիչներում Ջոկովիչը վերջին անգամ պարտվել է 2013 թվականին, բրիտանացի Էնդի Մարեյից։