Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները առաջադիմել են ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ամենամսյա դասակարգման հերթական աղյուսակները։

Շախմատիստների ցուցակը շարունակում է գլխավորել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 2864 վարկանիշային միավոր: Նրան հաջորդում են չինացի Դին Լիժենը (2806), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա, 2793), ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան (2783), Լևոն Արոնյանը (2775) և Ուեսլի Սոն (2773):

Հայաստանի շախմատիստները բավական առաջադիմել են անցած մեկ ամսվա ընթացքում: Հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը վաստակել է 2698 միավոր և 52-րդ տեղից բարձրացել է 37-րդ հորիզոնական: Հայկ Մ․Մարտիրոսյանը 121-րդ տեղից միանգամից «թռիչք» է կատարել 73-րդ հորիզոնական (2672), իսկ Շանթ Սարգսյանը` 116-ից` 87-րդը (2661)։ Իսկ ահա Հրանտ Մելքումյանը 90-րդ տեղից նահանջել է 130-րդ հորիզոնական:

Կանանց դասակարգման աղյուսակը 2650 միավորով գլխավորում է չինուհի Հու Յիֆանը: Նրան հաջորդում են ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան (2599) և չինուհի Յու Վենյուն (2560): Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 30-րդն է (2441), Աննա Մ.Սարգսյանը` 71-րդը (2378):