Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

ՀՖՖ-ն որոշել է մրցաշրջան-2021/2022-ի լավագույններին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինուն, որը հավաքել է 58 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է «Արարատում» և «Փյունիկում» հանդես եկած հարձակվող Սերժ Դեբլեն՝ 56 միավոր: 28 միավորով երրորդ տեղում է Հայաստանի հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Նա հավաքել է 97 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է, ով ստացել է 61 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է «Արարատ-Արմենիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Հավելենք, որ լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությանը մասնակցել են ԶԼՄ-ները և Պրեմիեր լիգային մասնակցող ակումբները։