Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 21.06.
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորեց շախմատի Ջերմուկի մրցաշարը

Ջերմուկում ընթացող շախմատի Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները։

 

Մանուել Պետրոսյանը հաղթել է մրցաշարի առաջատարներից մեկին` Ալեքսանդր Դոնչենկոյին (Գերմանիա)։ Մյուս առաջատարը` Նիհալ Սարինը (Հնդկաստան), պետք է խաղար Հայկ Մարտիրոսյանի  հետ, սակայն վատառողջ լինելու պատճառով նա չի ներկայացել խաղին: Նրան գրանցվել է տեխնիկական պարտություն։ Մնացած երեք` Շանթ Սարգսյան - Մամիկոն Ղարիբյան, Նիեման Հանս Մոկ (ԱՄՆ) - Ամին Թաբատաբաեի (Իրան), Սամվել Տեր-Սահակյան (Հայաստան) և Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա) պարտիաներում գրանվել է ոչ-ոքի արդյունք։  

 

Երկու տուրից հետո աղյուսակը 1,5 միավորով գլխավորում է Հայկ Մարտիրոսյանը: Նրան հաջորդում են 8 շախմատիստ, ովքեր ունեն 1-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել է կես միավոր:

 

Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը սևերով կմրցի Ալեքսանդր Դոնչենկոյի հետ: