Ընդդիմության հանրահավաքը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքը։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անգամ այս անձրևները չեն կարող իրենց հետ պահել պայքարից և հորդորեց անձրևին էլ հումորով վերաբերվել և նշեց, որ այն գալիս է շատ կեղտեր մաքրելու համար, ապա տեղեկացրեց,որ վաղվանից եղանակը լավ է լինելու։
Իշխան Սաղաթելյանը խոսքը փոխանցեց ԱԺ «Հայաստան» խմբակցությանպատգամավոր Արամ Վարդևանյանին, ով տեղեկացրեց, որ պատերազմում զոհվածների հարազատները դիմել էին դատախախազություն, որպեսզի իրենց տուժող համարվեն։
«Այս պահանջը բավարարվել է, և զոհվածների ծնողները հավաքվում են Դատախազության մոտ՝ պահանջելով ձերբակալել Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարեց Արամ Վրադյանյանը՝ առաջարկելով միանալ ծնողներին, որպեսզի աջակցեն որդեկորույս ծնոնղրին։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ է փողոցում է։ Նրանք փողոցային պայքարի, անհանազանդության ակցիաների միջոցով նպատակ ունեն իշխանությունից հեռացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երեկ հանրահավաքի մասնակիցները փակել էին Երևանի քաղաքապետարանի չորս մուտքերի դռները, որից հետո քաշքշուկ սկսվեց ցուցարարների և կարմիր բերետավորների միջև։ Իրավիճակը կայունացնելու համար ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։