Ինչ է կատարվում նոր մայրուղու շինհրապարակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում կառուցվում է 23կիլոմետրանոց ճանապարհային ցանց։ Այն լինելու է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհը։ Ակնկալվում է, որ ճանապարհի կառուցման արդյունքում կունենանք երթևեկության ժամկետի նվազում Երևանի հյուսիսից մինչև հարավ 40-45րոպեով։
Ըստ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչների՝ ցանցը պատրաստ կլինի այս տարվա աշնանը։ Ծրագրի իրականացման համար Ասիական զարգացման բանկից տրամադրվել է մոտ 96մլն դոլար վարկՃանապարհի կառուցման ժամկետները շեղվել են հանրային գերակա շահ համարվող գոտու տարածքների օտարման հետ կապված, որը վերաբերվում է Բաբաջանյան-Աշտարակ հատվածին։
Հայաստանի համար առաջնահերթ է մնում 550 կիլոմետր երկարությամբ ձգվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը։ Այն կընդլայնի տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցը եւ Հայաստանի ողջ երկայնքով կապ կապահովի Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացումը հինգ տրանշով է։ Առաջին տրանշի վարկային համաձայնագիրը կնքվել է 2009 թ-ի հոկտեմբերի 12-ին:
Ծրագրի իրականացման համար պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի հետ: Սյունիքի մարզն ընդգրկող հարավային հատվածի համար շուրջ 600 մլն եվրո է տրամադրելու նաև Եվրամիությունը։
Իսկ թե նախնական ծրագրով ե՞րբ է նախատեսված եղել ավարտին հասցնել հյուսիս հարավի կառուցումը, դժվար է ասել։
Մայրուղին կառուցվում է արդեն 13 տարի։ Բայց դեռեւս կա ֆինանսավորման խնդիր՝ Տրանշ 4-ի համար մասնակի, Տրանշ 5-ի համար՝ ամբողջովին։
«Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցումը կապվում է մի շարք ֆինանսական և կոռուպցիոն չարաշահումների հետ։ Ծրագրին առնչվող քրեական գործերով քննությունը շարունակվում է: