Ընտրական օրացույց. 17 օր առաջ. «Մի վհատվեք, մի վախեցեք, մի կաշառվեք» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի ընթերցողներ։
Ընտրություններին մնացել է 17 օր։
Ընտրական օրացույց շարքը մենք պատրաստել էինք 2017թ-ին։
ԱԺ ընտրություններից 17 օր առաջ եկեք թերթենք խորհրդարանական նախորդ ընտրությունների էջերը։
Ինչ լոզունգներով էին պայքարում քաղաքական ուժերը, եւ ի՞նչ էր կատարվում․ առաջարկում ենք դիտել այս շարքը․․․
--------------------
1995-ի քարոզարշավի օրերին քվորումի բացակայության պատճառով տապալվում են Գերագույն խորհրդի բոլոր նիստերը: Իսկ պատգամավորների թիվը 260 հոգի էր: Բոլորն ընտրվել էին մեծամասնական ընտրակարգով, երբ Հայաստանը դեռ խորհրդային հանրապետություն էր:
1999-ի խորհրդարանի ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերը հիմնականում մեկ տարի առաջ հրաժարական տված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին: Ըստ նրանց, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պատասխան են տալու սպասվող անխուսափելի կեղծիքների համար: Դավիթ Շահնազարյանն ասում է, որ ապագա խորհրդարանը ներկայացնելու են նրանք, որոնք հեղափոխություններ են իրականացնելու։
Ընտրությունների ֆավորիտ «Միասնություն» դաշինքի առաջնորդ Կարեն Դեմիրճյանն անձամբ գտնվում է առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ նրա թեման բժիշկներն են, ուսուցիչները: Նա այստեղ հիշում է, որ ինքը խորհրդային Հայաստանում 3-4 տարում ապահովում էր 300 հազար աշխատատեղ: Երկու ժամ հետո ինստիտուտ է գալիս դաշինքի նրա թիմակիցը՝ Վազգեն Սարգսյանը: Նա եկել էր հիշեցնելու, որ ուսուցիչներից ու բժիշկներից բացի կա նաեւ բանակը:
2003-ին Տավուշի մարզի բնակիչները ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հետ հանդիպումներում ունեն խոսքի բացառիկ իրավունք, նրանք դաշինքից արդարություն են պահանջում, ասելով, որ հոգնել են ամեն ինչից։
2003-ին ՀՀՇ-ն դժգոհում է, որ իբրեւ քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժ, հայտնվել է ինֆորմացիոն վակուումի մեջ՝ ոչ ոք իրեն եթեր չի տալիս:
2007-ին քարոզարշավից 17 օր առաջ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելում է Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Որպեսզի ծանոթանա հանձնաժողովի տեխնիկական հագեցվածությանը: «Տեխնիկական հագեցվածությունը դրական դեր կխաղա արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման գործում», - ասել է վարչապետը: Կ
ենտրոնական Ընտրական հանձնաժողովը հրապարակում է, թե ընտրություններին մասնակից կուսակցություններն ինչքա՞ն գումար ունեն իրենց նախընտրական հիմնադրամներում: Ամենաշատն ունի Հանրապետականը՝ ավելի քան 54 միլիոն դրամ: Այնուհետեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 45 միլիոն դրամ: Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը միայն երրորդն է 32 միլիոն դրամով, իսկ Արտաշես Գեղամյանի Ազգային Միաբանությունը 4-րդը՝ 21 միլիոն դրամով:
2007-քարոզարշավի ադամանդներից է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Վանաձորում տարեցները նրան անհամբեր են սպասում: Նա եկել է ասելու՝ ոչ մեկին ստիպված քվե չտաք, միայն մաքուրով։
2012-ին Հանրապետականը աչքի է ընկնում նախընտրական բազմազան տեսահոլովակներով: Դրանցից մեկում ակտիվորեն օգտագործվում են ֆեյսբուքյան «լայք» պաստառները: Կուսակցությունը «լայքում» է սեփական համոզմունքը, որ՝ եթե հավատանք, կփոխվենք։
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը փորձում է մարգարեանալ՝ ասելով, որ առաջիկա խորհրդարանում Օրինաց երկիրը չի լինի։
Մեկ այլ կոնգրեսական՝ Նիկոլ Փաշինյանը, Մալաթիա Սեբաստիա համայնքում լուրջ դժվարություններ է ունենում քարոզչություն անելիս: Հավաքվածները շարունակում են Փաշինյանին հիշեցնել, թե ում հետ է ոտք մեկնում հանձին Սամվել Ալեքսանյանի։