Բացել լրահոսը Փակել լրահոսը
pizap
A A
Մշակույթ

«Նկարելիս քեզնից կրակ է դուրս գալիս ու գույներ դառնում. քանդակելիս էլ հոսանքի միջով ես անցնում»

Երիտասարդ նկարիչ-քանդակագործն իր ստեղծագործությունների ներքո ստորագրում է «Դոն»: Ստեղծագործական մականունն ընտրել է՝ ոգեշնչվելով Սերվանտեսի կերտած Դոն Կիխոտի կերպարից: Ասում է՝ նրա կյանքն արկածային էր, կարծում է՝ իր կյանքն էլ է արկածային, այդպես էլ կվերջանա:

24-ամյա Վաչագան Ալոյանը մանկուց թե՛ նկարում է, թե՛ քանդակում: Այսօր Էջմիածնի «Հայ միասնության խաչ» կազմակերպության նկարիչ-քանդակագործն է: Թեեւ մասնագիտական կրթություն ստացել է, վստահ է՝ ստեղծագործելու համար կարեւոր մանրուքներն ինքն է հայտնաբերել՝ ինքնուրույն:

«Մեր փողոցում անասուններ էին պահում: Փոքր ժամանակ վազում էի անասունների հետեւից, որ կարողանամ ուսումնասիրեմ, նկարեմ: Փոքրուց ամեն-ինչ ուսումնասիրում էի»:

Ստեղծագործում է Վիկտոր Ցոյի երգերի ներքո, ասում է՝ ճանապարհ է անցնում ժամանակի միջով նրա երգերի ներքո, Ցոյից ոգի է ստանում: Իր ոճի փնտրտուքների մեջ է, սակայն հայտնի ստեղծագործողներից որեւէ մեկին ընդօրինակել չի ցանկանում՝ իր ճանապարհն է ուզում գնալ.

«Իմ ոճով պիտի շարունակեմ, դա կարեւորագույնն է: Շատերն արվեստի մեջ շարժվում են ուրիշի ճանապարհով, անում են այն, ինչ ուրիշն է արել՝ կրկնօրինակելով կամ վերցնելով ինչ-որ ձեռագրեր»,- ասում է Վաչագանը:

Երիտասարդ քանդակագործ-նկարիչը ծնվել ու մեծացել է Շիրակի մարզում՝ Արթիկում: Հենց ծննդավայրի հետ է կապում քանդակելու հանդեպ սերը:

«Մայրս արմատներով Սյունիքի մարզից է, հայրս՝ Շիրակից: Նկարելս եկել է Սյունիքից, իսկ քանդակելը՝ Արթիկից: Արթիկը քարի երկիր է, տուֆի երկիր է, ես քարի մեջ եմ մեծացել, ու իմ քանդակներն էդտեղից են ծնվել: Քարերը տեսնելով, ամեն մեկը մի կերպար պատկերացնելով՝ սկսել եմ քանդակել»:

Սյունիքից էլ, ասում է, գեներով անցել է նկարելու հանդեպ սերը: Սյունիքը երիտասարդ արվեստագետի նկարներում արտահայտվում է թե՛ գույներով, թե՛ էներգիայով:  

«Մայրս նկարչուհի է եղել, բայց կյանքի բերումով չի հաջողվել շարունակել նկարել. շատ բաներով ազդվել եմ մայրիկիցս ու իր կիսատ թողած գործը ուզում եմ շարունակել»,- ասում է նա:

Քանդակելիս եւ նկարելիս զգացողությունները տարբեր են: Վաչագանն ասում է՝ նկարչության մեջ, երբ աշխատում ես գույների հետ, դու վառվում ես, քեզնից կրակ է դուրս գալիս ու տարբեր գույներ դառնում:

«Իսկ քարի հետ աշխատելիս էներգիա ես հանում քո միջից, անցնում ես հոսանքի միջով ու այդ էներգիան փոխանցում քարին»:

Վաչագանն իր աշխատանքները վաճառել չի ցանկանում, ասում է՝ քանի ֆիզիկական ուժը բավարարում է, այլ աշխատանքով է ապրելու գումար վաստակում.

«Ուզում եմ արվեստս, աշխատանքներս «փրկել», չվաճառել»:

Փոխարենը նվիրում է, սակայն նրանց, ում մոտ, իր խոսքով, իր ստեղծագործություններն «իրենց լավ կզգան»:

На изображении может находиться: растение и цветок

Нет описания фото.

Нет описания фото.

 

На изображении может находиться: 1 человек

На изображении может находиться: обувь

Нет описания фото.

 

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: один или несколько человек и люди сидят

На изображении может находиться: 1 человек