Մարզերում աշակերտները աբոնեմենտներ ունեն, բայց մեծ ծախսեր է պահանջվում, որ թատրոն կամ էլ թանգարան գնան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ներկայացրեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որից հետո պատգամավորները հացեր ուղղեցին նախարարին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նկատեց՝ ճիշտ է նախարարությունը աբոնեմենտներ է տալիս աշակերտներին, որպեսզի նրանք անվճար այցելեն թատրոն, համերգասրահ և թանգարան, սակայն ոչ բոլորն են կարողանում գնալ։ Օրինակ՝ մարզերում խնդիր է առաջանում, աշակերտները, որպեսզի օգտվեն այդ հնարավորությունից մեծ ծախսեր պետք է անեն։
«Տարիներ առաջ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը առաջարկեց այն ժամանակվա նախարարին, որ օրինակ՝ թատրոնները պարտադիր մարզային այցելություններ ունենան հեռավոր գյուղեր, ոչ թե գնան Իջևան, այլ Մովսես, Բարեկամավան, որպեսզի երեխաներին այդ աբոնեմենտների հետ մեկտեղ հասանլիություն տրվի։ Արդյո՞ք, հետագայում սա նկատի կունենաք»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Նախարար Արայիկ Հարությունյանը համաձայնեց պատգամավորի հետ, նման խնդիր կա։ Հիշեցրեց, որ նախարարությունը կոչ էր արել ՊՈԱԿ-ներին և ՀՈԱԿ-ներին, որպեսզի տուրեր կազմակերպեն նաև մարզեր։ Պատգամավորն արձագանքեց, թե այդ դեպքում էլ պետք է ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների ծախսերը նաև հոգալ, օրինակ՝ վառելիքի գումար տրամադրեն և այլն։ Սա ևս հավելյալ միջոցներ է պահանջում նախարարությունից։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ երբ արտակարգ դրությունն ավարտվի և այդ կենտրոններն աշխատանքի անցնեն, նախարարությունը ավելացնելու է թատրոնների և համերգասրահների այցելությունների գումարը, և այդ դեպքում հնարավոր կլինի, որ ՊՈԱԿ-ներն ու ՀՈԱԿ-ներն այցելեն մարզեր։ Սակայն, այս պարագայում էլ մարզպետարանների օգնության կարիքը կունենան, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի։ Արայիկ Հարությունյանը հավելեց, որ որ պետք է հընթացս գնալ, դրանք մեծ ծրագրեր են։