Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազգային ժողով1
A A
Քաղաքականություն

Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը քրեականացնելու վերաբերյալ նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը վերսկսել է հերթական նիստի աշխատանքները:

Երեկվա նիստում բուռն քննարկումների տեղիք տվեց  ՀՀ Քրեական օրենսգրքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծերը, ըստ որոնց՝ առաջարկվում էր հրապարակային բռնության քարոզը, այն արդարացնելը քրեականացնել:

Այսօր 91 կողմ, 0 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց:

ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ կներկայացնեն իրենց առաջարկները:

«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնությանը կողմ քվեարկեց, սակայն նշեց, որ հաջորդ ընթերցումներին կներկայացնի առաջարկություններ:

Հիշեցնենք, ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելիությամբ, հաշմանդամությամբ, կամ այլ գործոններով պայմանվորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակային արդարացնելու, կամ քարոզելու համար։

Քննարկումների ընթացքում ընդդիմադիրները պնդեցին, որ նախագիծը օրենսդրական բացեր ունի և մանևրելու հնարավորություններ է տալիս: