A
A
Հայաստանի եւ Ղրիմի միջեւ կանոնավոր չվերթներ կիրականացվեն․ РИА Новости
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա մարտ ամսի Սիմֆերոպոլի եւ Երեւանի միջեւ կանոնավոր ավիաչվերթներ կիրականացվեն։ Այդ մասին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը, գրում է РИА Новости-ն։
Նա հայտնել է, որ «Իկար» ավիաընկերությունն արդեն համապատասխան թույլտվությունը ստացել է «Ռոսավիացիայից»։
«Այժմ հարցը համաձայնեցումների փուլում է։ Նախատեսվում են չվերթներ մարտ ամսից՝ շաբաթը երկու անգամ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Սիմֆերոպոլ- Երևան չվերթը կդառնա առաջին կանոնավոր միջազգային չվերթը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո։