Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանի հարցաքննության օրը դեռևս հայտնի չէ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը թեեւ նախատեսվում էր 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, սակայն չկայացավ։

«Ա1+»-ի հետ զրույցում Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանն ասաց, որ դեռևս տեղյակ չէ, թե երբ կլինի հարցաքննությունը։

Փորձեցինք Հատուկ քննչական ծառայությունից տեղեկություն ստանալ հարցաքննության օրվա վերաբերյալ։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ ՀՔԾ-ն այս մասով ինֆորմացիա չի տրամադրում։ «Հրապարակայնացման ենթակա որևէ բան չենք կարող ասել»,- եզրափակեց ՀՔԾ մամուլի խոսնակը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։