A
A
Ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը. Shamshyan.com (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը, գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը: Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: