A
A
Տորթը փո՞քր է, թե՞ մեծ, բոլորին կհասնի՞․ զավեշտալի միջադեպ՝ ավագանու նիստին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանի ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ խմբակցության մյուս անդամները անակնկալ էին պատրաստել նրա համար։
Ավագանու նիստի ընդմիջումից հետո, երբ վերսկսվեց այն, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը Լուսինե Գևորգյանին մոտեցրեց մոմով տորթ։ Երբ հոբելյարը փչեց մոմը, դահլիճում ծափահարություններ հնչեցին։ Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս միացավ շնորհավորանքներին։ «Գոնե ասեք՝ տորթը փո՞քր է, թե՞ մեծ, բոլորին կհասնի՞, թե կեսը կմնան»,-ժպիտով հավելեց քաղաքապետը։
«Մեկ կտոր է»,- տեղից արձագանքեցին «Իմքայլականները»։