Բացել լրահոսը Փակել լրահոսը
Foster-families_stats
A A
Հասարակություն

Մեկնարկել է երեխաների՝ ընտանեկան միջավայրում ապրելու լայնամասշտաբ գործընթացը

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը «Վորլդ Վիժն Հայաստան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը։

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում որակյալ համայնքային ծառայությունների համակարգի ձևավորմանը։

 

Ծրագրի շրջանակում Երեխաների աջակցության կենտրոնը, որը գրեթե 20 տարվա փորձառություն ունի երեխաների պաշտպանության ոլորտում, իր ջանքերն ուղղելու է Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացմանը՝ հաշվի առնելով, որ այն ծնողական խնամքից զրկված երեխայի շահերից բխող լավագույն լուծումներից մեկն է այն պարագաներում, երբ երեխան խնամքի հաստատությունում հայտնվելու ճանապարհին է կամ, առավել ևս, երբ արդեն հայտնվել է խնամքի հաստատությունում։

Երեխաների աջակցության կենտրոնը երեխաների՝ ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքի իրացման ջանքերի արդյունավետությունը երաշխավորելու նպատակով իր փորձն ու գիտելիքները ուղղելու է համայնքներում սոցիալական աշխատողների մասնագիտական հմտությունների բարելավմանն ու շարունակելու է իրականացնել ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ու պաշտպանությունը։

Ծրագիրը հավատարիմ է Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող Եվրոպական միության կանոնակարգերին, ինչպես նաև նպաստում է ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործմանը՝ ներառյալ առավել խոցելի խմբերում հայտնված երեխաների պաշտպանության իրականացմանը։

 

Վերջին 15 տարիների փորձառության մասին

 

Խնամատարության մշակույթն իր կենսունակությունն Հայաստանում ապացուցել է դեռևս 2005-2008թթ-ին Երեխաների աջակցության կենտրոնի` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ այս ձևաչափի փորձարկման առաջին պիլոտային ծրագրի շրջանակում։ Արդյունքում 32 երեխա Հայաստանի տարբեր մանկատներիցտեղափոխվել են23 խնամատար ընտանիք։ Հետագայում խնամատարությունը շարունակեց իրականացվել պետության կողմից, իսկ 2017-2018թթ-ին գործընթացին աջակցելու եկավ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Խոցելի երեխաների սոցիալական ներառում»ծրագիրը։

Ընդհանուր առմամբ, 2005թ.-ից առ այսօր Հայաստանում խնամատար ընտանիքներում խնամք և պաշտպանություն են ստացել շուրջ 95 երեխա։

Կուտակված փորձը ցույց է տալիս, որ խնամատարության գործընթացի գրագետ կազմակերպման պարագայում հնարավոր է զգալի նվազեցնել հաստատություններում ապրող երեխաների թիվը։ Այս  ձևաչափի կիրառումը Հայաստանում դրական արդյունք է ապահովում նաև այն պատճառով, որ մեր մշակույթում հոգեզավակ կամ խնամատար զավակ ունենալու ավանդույթը ունի խորը արմատներ։ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնը» տարիներ շարունակ եղել է նշված մոդելի իրականացնողն ու ջատագովըՀայաստանում։

 

Երեխայի լավագույն շահը ընտանեկան միջավայրում մեծանալն է և կենտրոնի բոլոր ջանքերն ուղղված են երեխայի՝ ընտանեկան պայմաններում ապրելու իրավունքի իրացմանը։