A
A
Դատարանը մերժեց Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի ավարտին նշեց, որ ստացել է զեկուցագիր, որով տեղեկացվել է, որ դատական նիստի ընթացքում փաստաբան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև տեղի ունեցած վեճի ժամանակ քաղաքացի Նելլի Միքայելյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել, որից հետո դատական կարգադրիչը սաստել է նրան։ Սակայն նա շարունակել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել։ Այդ իսկ պատճառով դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նրան թույլ չտալով մասնակցել դատական նիստին։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին։