Աղվան Հովսեփյանը, Գևորգ Կոստանյանը իրականացրել են քննություն, որը հեռու է եղել հսկողությունից․ Սեդա Սաֆարյան
Աջակցիր «Ա1+»-ինՆախկինում դատախազության առաջին դեմքերը, հանձինս Աղվան Հովսեփյանի և հետո արդեն Գևորգ Կոստանյանի՝ իրականացրել են քննություն, որը հեռու է եղել դատախազական հսկողությունից․ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին ներկայացրած բացարկի միջնորդությանը, -ասաց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
«Դատախազությունը ժամանակին, մինչև 2018 թվականը, հանդիսացել է այն առանցքային ինստիտուտներից, որի անկարողության և գործի քննության կապակցությամբ վեհաժողովը դեռևս 2008 ապրիլի 17-ին, այսինքն Ռոբերտ Քոչարյանի փաստացի հեռանալուց 7 օր անց ծնել է 16,09 բանաձևը և այդ բանաձևում արձանագրել ժողովրդավարության ինստիտուտների նահանջի, քաղաքական հետապնդումների վստահելի և անկախ դատարան չունենալու վերաբերյալ դիրքորոշում, ինչը շատ հաճախ պաշտպանական կողմը իրեն ձեռնտու հատվածներով մեկնաբանում է։ Այն տեղ է գտել նաև եվրոպական դատարանի 2018 թվականի ապրիլի 20-ին կայացված դատական ակտում»։
Սեդա Սաֆարյանը դատարանին խնդրեց բացարկների հարցը կարճ քննել և արագ լուճում տալ, քանի որ նրա կարծիքով, փաստաբանական խմբի նպատակն է իրար հաջորդող բացարկներ ներկայացնել և թույլ չտալ գործի էության քննության անցնել։