Սասուն Խաչատրյանը՝ քաղաքացուց ցուցմունք կորզելու տեսանյութի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութին, որտեղ ոստիկանները քաղաքացու նկատմամբ բռնություն էին գործադրում՝ ցուցմունք կորզելու նպատակով։
Ըստ Սասուն Խաչատրյանի՝ նախնական տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թթ-ի միջակայքում։ «Այդ ժամանակ խոշտանգման համար նախատեսված հոդվածը դեռևս ընդունված չի եղել, հետևաբար նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէին կարող այդ հոդվածով քրեական գործ հարուցել»,- ասաց նա։
Նշենք, որ ՀՔԾ-ում խոշտանգման առերևույթ հանցագործության այդ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հարցին, թե դեպքի հետ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կապ ունի՞, նա պատասխանեց, որ տեղյակ չէ։ Սասուն Խաչատրյան դեռևս չհաստատեց, որ տեսանյութում դեպքի մասնակիցները ոստիկաններ են։