Հայաստանում ունենք բազմաթիվ սողանքային տեղամասեր․ փրկարար ծառայության գնդապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍողանքերը դառնում են աղետ, երբ որ խաչվում են մեր կողմից մեր կարիքների համար ոչ գրագետ ձևով զավթված տարածքների՝ տեխնոսֆերայի հետ, նշում է բնատեխնածին ռիսկերի կառավարման ոլորտի փորձագետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Մուրադյանը։
«Մենք Հայաստանում ունենք բազմաթիվ սողանքային տեղամասեր։ 2004-2006 թվականների ընթացքում ճապոնական «Ջայկա» ընկերության հետ իրականացրած հետազոտությունների արդյունքում բացահայտվել ու քարտեզագրվել է ավելի քան 2500 սողանքային տեղամաս, որոնց մակերեսը 2 հեկտարից ավելի է եղել»,- նշեց նա։
Փրկակարար ծառայության գնդապետը նշեց, որ բյուջեի սուղ լինելու պատճառով՝ հիմնականում Արտակարգ իրավիճակների նախարարությունը տրամադրել է հետևանքների վերացմանը և սողանքային տեղամասերից բնակչությունը փոխհատուցում տալու կարգով վերաբնակեցման համար, ինչն ավելի թանկ է, և դրանով ռիսկը չի նվազում։ Ա․ Մուրադյանն առավել կարևորեց հակասողանքային ինժեներապաշտպանողական միջոցների օգտագործումը։
Խոսելով ցուրտ եղանակներին սողանքային ռիսկերի մասին՝ Արթուր Մուրադյանն ասաց, որ սառած գրունտների պայմաններում հիմնականում սողանքային ակտիվություններ չեն լինում։
«Ունենում ենք գարնանը առավել շատ, երբ որ մեծ ձնհալք ենք ունենում և տեղումներ, և ավելի քիչ աշնանը։ Սառած գրունտների պայմաններում 2009 թվականին ենք ունեցել սողանքի լուրջ ակտիվացում Առափի համայնքում, բայց դա պայմանավորված էր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժով»,- ընդգծեց նա։