Բացել լրահոսը Փակել լրահոսը
70330371_10158113506029026_7919365076107132928_n
A A
Հասարակություն

Արդյունավետ հանդիպում ունեցանք Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի աշխատանաքային խմբի մի քանի անդամներով, իմ կարծիքով, շատ առողջ ու առաջին անգամվա համար բավական արդյունավետ հանդիպում ունեցանք Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Խնդիրներն անծայրածիր են, քանի որ նախ՝ ինչպես ներկաներից մեկը նկատեց, գործող օրենքը մեռած է, և քիչ բան է կարգավորում, կարգավորածն էլ՝ ի վնաս ազատ ու արդյունավետ տնտեսվարման:

Պայմանավորվել ենք ոլորտային խմբեր ձևավորել (այս պահին մեկական խումբ՝ ռադիոընկերոթյունների և հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ) աննկատ մնացած խութերը գույքագրելու, գույքագրածների համար էլ լուծումներ գտնելու նպատակով:

Վստահ եմ՝ նոր օրենքը պիտի այնպիսի կարգավորումներ տա, որ պետությունն այլևս միայն կանգնած լինի իր ստանձնած ֆինանսական, էթիկական ու գործառութային պարտավորությունները կատարող տնտեսվարողի կողքին՝ առանց թիկունքից իր շնչառությունը նկատել տալու»: