Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled design (4)
A A
Հասարակություն

Միջնորդություն են ներկայացրել՝ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին։

Արսեն Բաբայանի պաշտպաններ»։