ՊԵԿ-ը 10 մլրդ դրամի ակտ ունի գրած գազալցակայանների վրա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱժ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արմեն Եղիազարյանն անդրադարձավ գազի գնի թանկացումներին, նշելով, որ անցած ամիս կառավարությունը ներկայացրեց օրինագիծ, ըստ որի, մայիսի 1-ից, մեքենաների լիցքավորված գազը պետք է խորանարդ մետրի փոխարեն հաշվարկվի կիլոգրամով։ Պատգամավորի խոսքով, Կառավարությունը վստահեցրել է իրենց, որ փոփոխությունների արդյունքում գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա, որն էլ երաշխիք է հանդիսացել օրինագծին կողմ քվեարկելու համար։
«Սակայն այս պահին գազի գինը տարբեր գազալցակայաններում թանկացել է՝ տասից քսան տոկոսով, հիմա ստացվում է կամ կառավարության ներկայացուցիչներն այս ամբիոնից ապատեղեկատվություն տվեցին, կամ չեն տիրապետել իրավիճակին, նշեմ որ բենզինը ևս 30դրամով թանկացել է»,- նշեց Արմեն Եղիազարյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին ասաց որ վերջին օրերին այդ թեմայով խոսակցություն է ունեցել ՊԷԿ նախագահի և շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարի հետ և նրանք հավաստիացրել են որ հաշվարկները ճիշտ են և գազի գինը չպետք է թանկանա.
«Մեկ շաբաթվա մեջ պետք է վերջնական եզրակացության գանք»։
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը 10 մլրդ դրամի ակտ ունի գրած գազալցակայանների վրա, որոնք վիճարկվում են և միայն դատարանի որոշումից հետո կհասկանանք իրական գնահատականը։
Արմեն Եղիազարյանը ավելացրեց, որ բողոքները շատ են, պետք է լուծումներ գտնել,որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրդ չգա,քանի որ տարբեր վարորդների միութուններից ասել են, որ եթե հարցը չլուծվի իրենք ճանապարհ կփակեն։
Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով պատասխանեց, -շնորհակալություն տեղեկատվության համար։