«Սերգեյ Բագրատյանը փորձեց փոխմարզպետին նսեմացնել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եղեգիս» խոշորացված համայնքի գյուղատնտես, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական տնօրեն Տիգրան Եղոյանը ներկա չի եղել շաբաթ օրը Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպին, բայց ասուլիս էր հրավիրել այդ թեմայով։
Ըստ նրա՝ ներկա չի եղել, բայց տեղեկացված է. «Սերգեյ Բագրատյանը փորձեց փոխմարզպետին նսեմացնել, կոտրել՝ ցույց տալու, որ այս տարածքում անելիք չունեն, որ այս տարածքում իրենք են թելադրողը, որովհետեւ սա նրանց հոգեկերտվածքին հարիր է»:
«Իր հետ կանգնած մարդը սիգարետը գետին ա քցել և ասել՝ հը՞ն կարող ա քո դուրը չի գալիս», - պատմել են Տիգրան Եղոյանին։
Հիշեցնենք, որ Քաղաքացու օր միջադեպ էր տեղի ունեցել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի միջեւ ։ Ոստիկանությունը քննում է միջադեպը։
Տիգրան Եղոյանի խոսքով միջադեպը սկսվել է նրանից ,որ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հետևողականորեն փորձել է բացահայտել կոռուպցիոն դեպքերը, որոնց հետքը տանում է Բագրատյանի շրջապատ։
«Թող տպավորություն չստեղծվի, թե ես եկել եմ պաշտպանելու Վայոց Ձորի փոխմարզպետի շահերը, նրան, անկեղծ ասած, մոտիկից չեմ էլ ճանաչում»,-ասաց նա։
Այսօր ասուլիսին հրավիրված էր նաեւ Սերգեկ Բագրատյանը, որը չեկավ։