Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարծում եմ 124 մլն դրամն արժե ուղղել Քաղաքացու օրվան. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

«Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել, չլինելը, խնամի- բարեկամ- ծանոթ լինել, չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա», - այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահը անդրադառնալով ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվող Քաղաքացու օրվա համար նախատեսված 124 մլն դրամին, նշեց, որ արդարացված է այդքան գումարի ծախսումը։ «Հեղափոխությունից տարիներ առաջ էլ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին։ Եվ հիմա քաղաքացու տոնը, որ արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարում ունենալ։ Եվ սրան ուղղել 124 մլն, կարծում եմ արժե»։