«Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել». Սամվել Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ո՞վ է այդ հրամանը տվել, որ իր ժողովրդի վրա կրակեն, չի երևում, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ Մարտի 1-ից են խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ ուզում եմ հասկանալ: Մինչև դա չլինի, ես մնացածը համարում եմ ձևական»,-ասում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով Մարտի 1-ի մասին։
Սամվել Բաբայանը վստահ է՝ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել: Բաբայանը չցանկացավ անուններ հնչեցնել, թե ո՞վ է հրաման տվողը եղել:
Նա միայն ասաց.
«Նոր նախագահ էր ընտրված, Սահմանադրական դատարանում քննվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը։ Այդտեղ Քոչարյանի շահը ո՞րն էր: Եթե նկատում եք, ամբողջ քննությունը որ գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26-են կանչել, բոլորը կառավարության շենքից են խոսում, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Մեկը չկա որ ասի Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին՝ այս հարցի շուրջ»,-ասաց նա։
Նա պնդում է, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը խոչընդոտել և չեն ցանկացել, որպեսզի Մարտի 1-ը բացահայտվի:
«Մարդիկ իրենց ղեկին նստած ինչո-որ քայլեր են արել, իրենք իրենց դատելո՞ւ էին»:
Մանրամասն՝ տեսանյութում