Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տնօրենը համոզում է, բայց դասադուլը շարունակվում է. ինչ է կատարվում Արամուսի միջնակարգ դպրոցում (տեսանյութ)

Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում  դասապրոցեսը դեռ լիարժեք չի վերականգնվել։ Աշակերտների մեծ մասը ավելի քան 10 օր է  չի հաճախում դպրոց։ Ծնողները նշում են, որ   դեմ են, որ նորանշանակ դպրոցի տնօրեն Նոնա Պողոսյանը պաշտոնավարի։ Դպրոցի տնօրենի ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուներ՝ նախկին փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանը և Աբովյանի 10-րդ դպրոցի տարրական դասարանների նախկին դասվար Նոնա Պողոսյանը հավաքել էին 4-ական ձայն, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տնօրեն նշանակել էր Նոնա Պողոսյանին, ինչին համաձայն չեն թե՛ ծնողների, թե՛ աշակերտների մեծ մասը։ Մի մասը կողմ է, որ տնօրեն նշանակվի Անդրեյ Փիլիպոսյանը։