Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե տնտեսության մեջ չլինեն փոփոխություններ, կձևավորվի այլընտրանքային նոր քաղաքական ուժ. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Մի քանի ամիս հետո այլևս հնարավոր չի լինի ասել, որ հներն են մեղավոր: Եթե մոտակա կես տարին տնտեսության մեջ չլինեն հաջողություններ, ապա կձևավորվի այլընտրանքային նոր ուժ, որը կապ չի ունենա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Ուժը կարող է ձևավորվել խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմությունից, շատ հնարավոր է նաև, որ այդ ուժը լինի Իմ Քայլի ներսից. նշում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրեն՝ Դավիթ Ղազարյանի ձերբակալությանը նա նշեց, որ իր համար անհասկանալի է տնօրենի ձերբակալությունը: Ըստ նրա ՝ եթե կատարվել է հանցագործություն և հարկերը չեն վճարվել, պետք է իրականացվեն որոշակի գործողություններ: Սակայն այս տարի ըստ մասնագետների, լավ բերք է սպասվում և սա կարող է խոչընդոտել բնականոն աշխատանքը: «Ինձ համար անհասկանալի է տնօրենի ձերբակալությունը, քանի որ չեմ կարծում, այդքան մեծ ակտիվ ունեցող մարդը կթողներ կփախներ: Անհասկանալի է նաև, թե ինչպես 14 մլն կաշառք վերցրած նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կամ Գոնսալեսը կարողացել են Հայաստանից դուրս գալ, իսկ նման խոշոր ձեռնարկության տնօրենը ձերբակալվում է, որպեսզի քաղաքից չկարողանա փախչի»: