Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կենդանասերները պահանջում են Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու մի խումբ նախկին աշխատակիցներ, կենդանասերներ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանց պնդմամբ՝ կենդանիների խնամքի նկատմամբ մասնագիտական վերաբերմունքի հետ կապված խնդիրներ կան, մասնագետների կարծիքները լսելի չեն: «Ռուբեն հեռացի՛ր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը» վանկարկումներով ցուցարարները մտել են այգու տարածք և շարունակում են իրենց ակցիան։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում են մեկական նամակ փոխանցել Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ հասցեագրված խմբակցությունների ղեկավարներին։ Հիշեցնենք, որ նրանք նախկինում նույնպես հանդես էին եկել ակցիայով, որով պահանջում էին ստեղծել հանձնաժողով, որը կներառեր ներկայացուցիչներ քաղաքապետարանից, մասնագետների, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված խնդիրներն ու լուծումները: Հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել։