“Փյունիկի” հաղթանակը` 5000 գործակցով
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային բուքմեյքերական գրասենյակները արդեն սկսել են խաղադրույք ընդունել, թե որ ակումբը կդառնա Չեմպիոնների լիգայի 2009-10 թթ. Խաղարկության հաղթող:
Ֆավորիտ է համարվում Մադրիդի "Ռեալը", որի հաղթանակի համար սահմանվել է 5.00 գործակից: Արքայական ակումբի ֆավորիտ լինելը ամենեւին էլ պատահական չէ, քանի որ վերջերս "Ռեալ" են տեղափոխվել աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից Կրիշտիանու Ռոնալդուն եւ Կական: Բացի այդ "Ռեալը" դեռ շարունակում է ուժեղացնել իր կազմը:
Ֆավորիտների շարքում հաջորդը կատալոնական "Բարսելոնան" է` Չեմպիոնների լիգայի ներկայիս հաղթողը, որի համար սահմանվել է 5.60 գործակից: Լավագույն եռյակը 8.00 գործակցով եզրափակում է Անգլիայի վերջին 2 տարիների չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը":
Չեմպիոնների լիգային մասնակցում է նաեւ Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն "Փյունիկը", ուստի բուքմեյքերները խաղադրույք են սահմանել նաեւ հայկական ակումբի համար: Այն, որ "Փյունիկը" կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող խաղադրույք է ընդունվում ոչ ավել ոչ պակաս 5000 գործակցով: Այսին 10 դոլար "Փյունիկի" վրա խաղադրույք կատարելու դեպքում կարելի է միանգամից 50 հազար ԱՄՆ դոլար ետ վերցնել:
Հիշեցնենք, որ "Փյունիկը" իր պատմության մեջ երբեք չի կարողացել հանդես գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում եւ բավարարվել է միայն որակավորման 1-ին 2 փուլերում:
Այս տարի հայկական ակումբը մասնակցելու որակավորման 2-րդ փուլին, որտեղ "Փյունիկի" մրցակիցն է լինելու Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի "Դինամոն":