Դատի եմ տալու եւ մի տոննա սունկ եմ կերցնելու․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ: Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին»,- քիչ առաջ հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՖԲ-ում տեղադրված տեսանյութում նա ասում է․ «Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»։
Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ասել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին «պետք չէ ուշադրություն դարձնել»՝ պնդելով, որ անցյալ տարվա Չինաստան այցի ժամանակ նա հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է օգտագործել և քանի որ հավանել է, մեկ տոննա էլ բերել է Հայաստան։
«Ինֆորմացիա ունեմ, որ կերել է, հավանել է, մեկ տոննա էլ բերել է Հայաստան, հիմա երբ ելույթ է ունենում, ամբիոն բարձրանալուց առաջ անպայման օգտագործում է այդ սնկերից»,- ասել էր Կարապետյանը։