Պատանիները խաղում են, իսկ մեծերը...
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում մեկնարկել է 1995-96 թթ. ծնված տղաների եւ աղջիկների Հայաստանի բասկետբոլի առաջնությունները: ՀԲՖ-ն առաջնություններին մասնակցելու իրավունք է տվել 8 ուժեղագույն թիմերի:
Մասնակիցները իրենց ելույթները սկսել են Երեւանի պետական ճարտարագիտական համալասարանի մարզադաճլիճում: Առաջնությունների մասնակցում են ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերից ժամանած թիմեր:
Ինչ վերաբերվում է ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը, ապա այնտեղ հայտարարված դադարը կավարտվի միայն սեպտեմբերին: Հայտնի է, որ առաջնությունը հետաձգվել էր դահլիճների սղության պատճառով: Սպասվում էր, որ 3 ամիս տեւողությամբ ընդմիջման ժամանակ առաջնության մասնակիցները գոնե կմասնակցեն «Արցախ» ակումբի հարկի տակ` Ստեփանակերտում կայանալիք առաջնության հանդիպումներին:
Օրերս էլ ԼՂՀ-ի սպորտկոմիտեի ղեկավար Ռազմիկ Հովսեփյանը Երեւանում հայտարարել էր, որ ԼՂՀ-ի բասկետբոլային ակումբները պատրաստ են շարունակել իրենց մասնակցությունը ՀՀ առաջնություններում: Սակայն առայժմ անհայտ է, թե հայկական թիմերը երբ են ուղեւորվելու Ստեփանակերտ: