A
A
Փոթիում հաղթել են հայերը
Աջակցիր «Ա1+»-ինՓոթի քաղաքում կայացած Վրաստանի թիավարության բաց առաջնության մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, որոնք բավական հաջող են հանդես եկել:
Բայդարկա մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչներ Արմեն Մալխասյանը եւ Արթուր Թադեւոսյանը հաղթող են ճանաչվել մեծահասակների զույգերի 500 եւ1000 մետր մրցապայքարում: Նույն մրցատարածություններում պատանիների մրցաշարում Հայկ Գասպարյան-Մանվել Պալատյան զույգը գրավել է 2-րդ տեղը: Մեկտեղանոց բայդարկայով հանդես եկող Վլադիմիր Թադևոսյանը նույնպես գրավել է 2-րդ տեղը:
Ակադեմիական թիավարության մրցումներում Արթուր Պողոսյան-Սերգեյ Հարությունյան զույգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: