Նախկին չեմպիոնի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Թբիլիսում մեկնարկում է վրացի լեգենդար շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի կանանց հավաքականի անդամները:
Նոնա Գափրինդաշվիլիի շախմատային պալատում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիլիթ Գալոյանը: Հայաստանի հավաքականի անդամների մրցակիցներ կլինեն Վրաստանի, Սլովենիայի, Ուկրաինայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:
Մայա Չիբուրդանիձեն շախմատում հասել է բոլոր հնարավոր հաջողություններին: 48-ամյա շախմատիստուհին 1978-91 թթ. եղել է կանանց աշխարհի չեմպիոն, 4 անգամ դարձել շախմատային Օսկարի դափնեկիր, 9 անգամ նվաճել Համաշխարհային Օլիմպիադայի ոսկե մեդալ:
Վերջին տարիներին Մայա Չիբուրդանիձեն ակումբային մակարդակով ելույթ է ունենում Երեւանի «Միկայում», որի կազմում դարձել է նաեւ Եվրոպայի ակումբային չեմպիոն:
Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությունը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով եւ մասնակիցները անցկացնելու են 9-ական պարտիա: