Օրացույց. Հունիսի 5
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1955-Էդինյո (բրազիլացի ֆուտբոլիստ, մարզիչ)
1980-ականներին Էդինյոն հանդես էր գալիս իտալական «Ուդինեզեում», իսկ կարիերան ավարտվեց հայրենիքում' Բրազիլիայում: 1991 թվականից Էդինյոն անցավ մարզչական աշխատանքի: Վերջին 18 տարիների ընթացքում նույնքան ակումբ է մարզել, իսկ ներկայումս հանդիսանում է պորտուգալական «Բոավիշտայում»:
1975-Ժիդրունաս Իլգաուսկաս (լիտվացի բասկետբոլիստ)
221 սմ հասակով լիտվացի բասկետբոլիստը կարիերան սկսել է Կաունասում, իսկ 1996 թվականից ելույթ է ունենում NBA-ում, որտեղ հանդես է գալիս «Քլիվլենդ Կավալյերսում»:
1978-Ֆեռնանդո Մեյրա (պորտուգալացի ֆուտբոլիստ)
Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը տարեսկզբին տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Նախկինում ելույթ է ունեցել պորտուգալական «Վիտորիայում», «Բենֆիկայում», գերմանական «Շտուտգարտում», թուրքական «Գալաթասարայում»: Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 54 խաղ եւ խփել 2 գնդակ:
1992-Էմիլի Սիբոհմ (ավստրալացի լողորդուհի)
Պատանի մարզուհին արդեն հասցրել է ոսկե մեդալի արժանանալ ամռային օլիմպիական խաղերում եւ աշխարհի առաջնությունում: Հանդես գալով 4X100 վարժությունում, Էմիլին ոսկե մեդալի է արժանացել Պեկին-2008-ում, 2007 թվականին աշխարհի չեմպիոն է դարձել Մելբուռնում: