Օրացույց. Մայիսի 13
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1961-Դենիս Ռոդման (ամերիկացի բասկետբոլիստ)
Ռոդմանը երկար տարիներ դասվել է NBA-ի լավագույն խաղացողների շարքին: Ելույթ է ունեցել «Դետրոյթ Պիստոնսում», «Սան Անտոնիոյում», «Չիկագո Բուլզում» եւ «Դալլաս Մեվրիքսում»: 1989, 1990, 1996, 1997 եւ 1998 թթ. դարձել է NBA-ի չեմպիոն:
1990-ականներից ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ շոու-բիզնեսում:
1983-Յայա Տուրե (կոտդիվուարցի ֆուտբոլիստ)
Տուրեն Եվրոպայում հայտնվեց 2001 թ., երբ պայմանագիր կնքեց բելգիական «Բեվերենի» հետ: 2003 թ. աֆրիկացի խաղացողը հայտնվեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ անցկացնելով 2 մրցաշրջան տեղափոխվեց հունական «Օլիմպիակոս»: Վերջինիս կազմում Տուրեն անցկացրեց 1 մրցաշրջան, որից հետո պայմանագիր կնքեց ֆրանսիական «Մոնակոյի» հետ, իսկ 2007 թվականից հանդես է գալիս իսպանական «Բարսելոնայում»: Յայան Լոնդոնի «Արսենալի» խաղացող Կոլո Տուրեյի կրտսեր եղբայրն է: Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում անցկացրել է 27 խաղ եւ խփել 3 գնդակ: