A
A
Ֆեդերացիայի ճակատագիրը անորոշ է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները ստանձնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ապրիլին ֆեդերացիայի նախագահ Կարինե Համբարձումյանը ինքնասպան էր եղել:
Առաջիկայում նախագահի նոր ընտրություններ դեռ չեն սպասվում: Առայժմ ջրացատկի ֆեդերացիայում, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում տեղյակ չեն, թե ֆեդերացիային ինչ է սպասվում:
Իսկ հայ մարզիկները Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում նախապատրաստվում են հունիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մինչ առաջնությունը Հայաստանի հավաքականը պետք է անցկացներ ուսումնամարզական հավաք, սակայն այն վերջին իրադարձություններից հետո հետաձգվել է: