Բերեզովսկին որսաց 11 մետրանոցը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հերթական 11 մետրանոցը ետ մղեց իր կարիերայի ընթացքում: Երեկ Նալչիկում կայացած"Սպարտակ"-"Խիմկի" Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի հանդիպման ժամանակ Ռոմանը բարելավեց իր իսկ ռեկորդը:
Մերձմոսկովյան "Խիմկին", որի դարպասը պաշտպանում է Ռոման Բերեզովսկին հանդիսանում է Ռուսաստանի ընթացիկ առաջնության ետնապահը, ուստի խաղից առաջ ֆավորիտ էր համարվում Նալչիկի "Սպարտակը":
Ողջ հանդիպումը անցավ տանտերերի առավելությամբ: Բերեզովսկու դարպասին վտանգավոր հարվածները հաջորդում էին իրար, սակայն Ռոմանը ամեն անգամ կարողանում էր փրկել "Խիմկիին": Հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոց նշանակվեց "Խիմկիի" դարպասին:
Գնդակին մոտեցավ Ալեքսանդր Ամիսուլաշվիլին, սակայն նրա հարվածից հետո Ռոման Բերեզովսկին կարողացավ ետ մղել գնդակը: Խաղը ավարտվեց 0:0 հաշվով: Ռոման Բերեզովսկին ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը:
Ներկայումս Ռուսաստանում Բերեզովսկին համարվում է երբեւէ 11 մետրանոցներ ամենաշատը ետ մղած դարպասապահը: