Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ծնվել են

Սպորտ

Օրացույց. Ապրիլի 30

1979-Ջերարդո Տորրադո (մեքսիկացի ֆուտբոլիստ)
Վերջին տաս տարիներին Տորրադոն համարվում է Մեքսիկայի հավաքականի հիմնական կազմի խաղացող, իսկ ներկայումս ելույթ է ունենում մեքսիկական «Կրուզ Ազուլում»: Նախքան այս Տորրադոն 4 տարի հանդես է եկել իսպանական թիմերում: Մեքսիկայի հավաքականի կազմում անցկացրել 87 խաղ եւ խփել 4 գնդակ:

1981-Ջոն Օ`Շի (իռլանդացի ֆուտբոլիստ)
Իռլանդիայի հավաքականի խաղացողը երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձավ հաղթական գոլի հեղինակ Լոնդոնի «Արսենալի» հետ մրցավեճում: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Օ`Շին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփեց իր 10-րդ գնդակը: Իռլանդացի պաշտպանը 51 հանդիպում է անցկացրել Իռլանդիայի հավաքականում: