Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակը խանգարեց աթլետներին

Սպորտ

Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում 20-րդ անգամ անցկացվեց Գեւորգ Չաուշի աթլետիկայի հուշամրցաշար: Այս անգամ մասնակիցների թիվը բավական քիչ էր:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Արմավիրում պայքարի մեջ են մտել Երեւանի, Բյուրեղավանի, Էջմիածնի, Մասիսի եւ տեղի' Արմավիրի մարզիկները: Երիտասարդների շրջանում անցկացված մրցաշարին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն մասնակցել մի շարք մարզադպրոցների ներկայացուցիչներ: Մասնավորապես Վանաձորը հենց այս պատճառաբանությամբ է բացատրել իր բացակայությունը:

Այժմ Հայաստանի երիտասարդ եւ պատանի աթլետները պատրաստվում են մայիսի 9-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայանալիք աթլետիկայի միջազգային օրվա մրցաշարին: Վերջին 15 տարիների ընթացքում մայիսի 9-ին Հայաստանում անցկացվում է խոշոր մրցաշար, որին մասնակցում են մի շարք բնակավայրերի մարզիկներ:

Այս տարի մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել Երեւանի 4 թիմեր, Գյումրիի 2 թիմեր, ինչպես նաեւ Մասիսի, Կապանի, Վանաձորի, Արտաշատի, Արմավիրի, Էջմիածնի, Լեռնային Արցախի եւ Բյուրեղավանի թիմերը: