Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 29

Սպորտ

Այսօր ծնվել են

1970-Անդրե Աղասի (ամերիկացի թենիսիստ)

Հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ թենիսիստը կարիերայի ընթացքում հաղթել է բոլոր հնարավոր խոշոր մրցաշարերում: Պատահական չէ, որ Աղասին միայն մրցաշարերում ունեցած ելույթների շնորհիվ վաստակել է 32 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ Աղասին հաղթել է 60 միջազգային մրցաշարերում, որոնցից 8-ը եղել են «Մեծ սաղավարտի» մրցաշարեր: Աղասին ոսկե մեդալի է արժանացել նաեւ 1996 թ. օլիմպիական խաղերում: 2001 թ. ամուսնացել է հանրահայտ թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ: Աստղային զույգը ունի 2 զավակ: 2006 թվականից Աղասին պրոֆեսիոնալ մրցաշարերի չի մասնակցում:

1974-Պասկալ Սիգան (ֆրանսիացի ֆուտբոլիստ)

Սիգանը կարիերան սկսել է ֆրանսիական «Լիլում», իսկ 2002 թ. Արսեն Վենգերի հրավերով տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», որի կազմում ֆրանսիացիները որպես կանոն մեծ թիվ են կազմում: 2006 թվականից Սիգանն ելույթ է ունենում իսպանական «Վիլյառեալում»: Հաջորդ տարի ֆուտբոլիստը պատրաստվում է ավարտել կարիերան:

1977-Կլաուս Յենսեն (ֆրանսիացի ֆուտբոլիստ)

Դանիացի կիսապաշտպանն իր երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 47 խաղ եւ խփել 8 գնդակ: 2007 թվականին Յենսենը ավարտել է կարիերան Դանիայի հավաքականում եւ ընդհանրապես ֆուտբոլում: Պատճառը ծանր վնասվածքն էր, որը թույլ չէր տալիս Յենսենին ամբողջովին ապաքինվել: Դանիացի խաղացողը շուրջ 10 տարի հանդես է եկել անգլիական թիմերում' ելույթ ունենալով «Բոլթոնում», «Չառլթոնում» եւ «Ֆուլհեմում»:

1981-Ջորջ Մաքարտի (հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ)

Ընդամենը 17 տարեկան էր Ջորջը, երբ 1998 թ. հայտնվեց անգլիական «Սանդերլենդում»: Ներկայումս էլ Մաքարտին հանդես է գալիս «սեւ կատուների» կազմում, սակայն 2006-08 թթ. անցկացրել է Լոնդոնի «Վեսթ Հեմում»: 26 հանդիպում է անցկացրել նաեւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում: