Լեկոն հավասարվում է Լեւոնին
Աջակցիր «Ա1+»-ինԳրան-պրի մրցաշարի վերջին տուրից առաջ իրավիճակը բավական սրված է: Լեւոն Արոնյանը եւ Պետեր Լեկոն 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հենց այս գրոսմայստերներն էլ հանդիպելու են վերջին' 13-րդ տուրում: Արոնյանը հանդես է գալու սպիտակներով եւ հաղթանակի դեպքում կդառնա ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 4-րդ հաղթողի, իսկ ահա «ոչ-ոքի»-ի դեպքում կհաշվարկվի լրացուցիչ ցուցանիշները:
Իսկ 12-րդ տուրում Արոնյանը «ոչ-ոքի» խաղաց Գատա Կամսկու հետ, իսկ ահա Լեկոն սպիտակներով պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովին եւ հավասարվեց Արոնյանին:
Վլադիմիր Հակոբյանը «ոչ-ոքի» խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Հակոբյանը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Եվգենի Ալեքսեեւը 6,5-ական միավորով եզրափակում են 3-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով մրցելու է Պավել Էլյանովի հետ: Հաղթանակի դեպքում Հակոբյանը նույնիսկ կարող է 2-րդ տեղում հայտնվել: