Վերջին հնարավորությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին` ապրիլի 18-ին եւ 19-ին, կկայանան ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. առաջնության 4-րդ տուրի հանդիպումները:
18-ը ապրիլի
«Արարատ»-«Փյունիկ»` 16:00
Աբովյան, Քաղաքային մարզադաշտ
Նախորդ մրցաշրջանում այս թիմերը մինչեւ վերջ պայքարեցին չեմպիոնության համար: «Արարատի» եւ «Փյունիկի» միջեւ կայացած հանդիպումները անցնում էին լարված եւ հավասար պայքարում: Իսկ ահա վաղը կայանալիք խաղում բացահայտ ֆավորիտը «Փյունիկին» է, որը առաջնության մեկնարկային 3 տուրերում նույնքան հաղթանակ է տոնել, իսկ ահա «Արարատ»-ն առայժմ միավոր չի վաստակել եւ չի կարողացել որեւէ գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը: «Արարատի» գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի համար սա պաշտոնը պահպանելու վերջին հնարավորությունն է:
«Կիլիկիա»-«Գանձասար»` 16:00
Երեւան. «Հրազդան» մարզադաշտ
Նախորդ առաջնության ետնապահ «Կիլիկիան» այս տարի ավելի հաջող է հանդես գալիս եւ առայժմ չի պատրաստվում վերադառնալ վերջին հորիզոնական: Թիմը ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ հանդես կգա իրեն պատկանող «Հրազդան» մարզադաշտում: Իսկ «Գանձասարը» առաջին հանդիպումը կանցկացնի առանց Սամվել Պետրոսյանի: Կապանցիների գլխավոր մարզիչը 3-րդ տուրում «Ուլիսից» կրած պարտությունից հետո պաշտոնանկ արվեց եւ այժմ թիմը գլխավորում է նրա օգնական Ավետիք Սարգսյանը: «Գանձասարը», ինչպես եւ «Արարատը» առայժմ միավոր չի վաստակել:
«Ուլիս»-«Շիրակ»` 16:00
Երեւան. «Միկա» մարզադաշտ
Իր կարճատեւ պատմության մեջ «Ուլիսը» առաջին անգամ հաջող է մեկնարկել առաջնությունում եւ միավորների պաշարը ավելացնելու լավ առիթ ունի 4-րդ տուրում: Սեւադա Արզումանյանի սաները հյուրընկալելու են «Շիրակին», որը վերջին տարիներին չի դասվում առաջնության ֆավորիտների շարքին: Հաղթանակի դեպքում «Ուլիսը» ամենայն հավանականությամբ կամրապնդի 3-րդ հորիզոնականում:
Ապրիլի 19
«Միկա»-«Բանանց»` 16:00
Երեւան. «Միկա» մարզադաշտ
Այս թիմերը օրերս հանդիպեցին գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում: Խաղը ավարտվեց 1:1 հաշվով: Այս տուրի ամենաանկանխատեսելի հանդիպումը հենց այս մրցավեճն է, որում կհանդիպեն 2 հավասարազոր թիմեր: Թեեւ «Միկան» սեփական հարկի տակ ավելի նախընտրելի վիճակում է: Բացի այդ` Իվո Շուշակի սաները ավելի հաջող են մեկնարկել առաջնությունում եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: