Օրացույց. Ապրիլի 17
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1980-Կուրտիս Վուդհաուս (անգլիացի ֆուտբոլիստ, բռնցքամարտիկ)
Վուդհաուսը բացառիկ մարզիկ է Մեծ Բրիտանիայում եւ ողջ աշխարհում: Խաղալով մեծ ֆուտբոլ եւ հանդես գալով մի շարք անգլիական թիմերում` Վուդհաուսը միաժամանակ զբաղվում էր բռնցքամարտով: Առայժմ դժվար է ասել, թե ինչն է ավելի լավ ստացվում Վուդհաուսի մոտ: Համենայնդեպս ժամանակին նա հրավիրվել է Անգլիայի երիտասարդական հավաքական եւ համարվում էր հեռանկարային ֆուտբոլիստ:
1983-Ստանիսլավ Չիստով (ռուս հոկեյիստ)
Չիստովը 2 անգամ փորձեց հաստատեց NHL-ում, սակայն երկար ժամանակով մնալ Միացյալ նահանգներում ռուս հոկեյիստին չհաջողվեց: 2007 թ. «Բոստոնից» վերադարձավ Ռուսաստան եւ սկսեց հանդես գալ «Սալավատ Յուլաեւում», ապա տեղափոխվեց Օմսկի «Ավանգարդ», իսկ ներկայումս հանդես է գալիս Մագնիտագորսկի «Մետալուրգում»:
1985-Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (ֆրանսիացի թենիսիստ)
Ֆրանսիացի թենիսիստը վերջին շրջանում իր վարկանիշով 11-րդն է աշխարհում: Կարիերայի ընթացքում Ցոնգան վաստակել է 2.6 մլն դոլար: Ընդհանուր առմամբ հաղթել է 4 միջազգային մրցաշարերում: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ամենամեծ հաջողությունը արձանագրել է 2008 թ., երբ կարողացավ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ»:
1988-Անդրեյ Արամնաու (բելառուս ծանրամարտիկ)
Բելառուս երիտասարդ ծանրորդը 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերում 105 կգ քաշայինների պայքարում դարձավ ոսկե մեդալակիր: Արամնաուն հաղթող ճանաչվեց նաեւ 2007 թ. աշխարհի առաջնությունում: 2008 թ. ճանաչվել է Բելառուսի լավագույն խաղացող: