Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ոչ-ոքի տեղի չունեցավ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 2-րդ տուրում մրցեցին իրար հետ:

Հայ շախմատիստների մրցամարտում հավանական էր համարվում ոչ-ոքին: Այդ կարծիքին էին նաեւ պարտիայից առաջ խաղադրույքներ ընդունող բուքմեյքերները, սակայն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Հակոբյանին` տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը:

Առաջին տուրում Լեւոնը հաղթել էր ադրբեջանցի Շաքիրյար Մամեդյարովին եւ այժմ 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 1.5-ական միավոր են վաստակել Ալեքսանդր Գրիշչուկը եւ Պյոտր Սվիդլերը: Սվիդլերն այս տուրում պարտության մատնեց մրցաշարի ֆավորիտներից մեկին` Վասիլի Իվանչուկին:

2-րդ տուրի Էլյանով-Գրիշչուկ, Կամսկի-Բաքրո, Կասիմջանով-Կարյակին, Լեկո-Մամեդյարով եւ Գելֆանդ-Ալեքսեեւ պարտիաներում գրանցվեց խաղաղ ելք: