Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալոյանը նոր մարզիչ կունենա

Սպորտ

Աշխատանքից ազատվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը: Դանիացի մասնագետը վերջին շրջանում հիմնական թիմից դուրս էր թողել հայ հարձակվող Արթուր Մալոյանին:

Ընթացիկ մրցաշրջանում Մոսկվայի «Սպարտակը» բավական անհաջող է ելույթ ունենում, իսկ երեկ երեկոյան «կարմիր-սպիտակները» Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեցին մոսկովյան մեկ այլ ակումբի' «Դինամոյին»:

Այս պարտությունից հետո էլ «Սպարտակի» ղեկավարությունը որոշել է ազատել աշխատանքից նախկինում հայտնի դանիացի ֆուտբոլիստին:

«Սպարտակի» գլխավոր մարզչի պարտականությունները առայժմ կատարելու է ակումբի գործադիր տնօրեն Վալերի Կարպինը, որը նախկինում հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում:

«Սպարտակը» գլխավորելու ցանկություն է հայտնել թիմի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Գորլուկովիչը, որը մի պահ ելույթ է ունեցել նաեւ հայկական «Միկայում»: Գարլուկովիչը հայտարարել է, թե կարող է ակումբին դուրս բերել ծանր իրավիճակից: