Օրացույց. Ապրիլի 16
Աջակցիր «Ա1+»-ին1977-Ֆրեդրիկ Լյունբերգ (շվեդ ֆուտբոլիստ)
Շվեդ կիսապաշտպանն առավել հայտնի է 1998-2007 թթ. Լոնդոնի «Արսենալի» կազմում ունեցած ելույթներով: Լյունբերգն այդ ընթացքում եղել է «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստների մեկը: Լոնդոնյան ակումբի կազմում 2002 եւ 2004 թթ. դարձել է Անգլիայի չեմպիոն, 2006 թ. Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն: 2007 թ. տեղափոխվեց անգլիական մեկ այլ ակումբը` «Վեսթ Հեմ», որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո հայտնվեց ամերիկյան «Սիեթլ Սանդերսում»: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 74 խաղ եւ դարձել 15 գոլի հեղինակ:
Այսօր ծնվել են
1978-Իգոր Տուդոր (խորվաթ ֆուտբոլիստ)
Խորվաթիայի հավաքականի նախկին պաշտպանը վերջին 2 տարիներին ելույթ է ունենում խորվաթական «Հայդուկում», որտեղ էլ սկսել է ֆուտբոլային կարիերան: 1998-2007 թ. Տուդորը հանդես է եկել Թուրինի «Յուվենթուսում»
1987-Արոն Լենոն (անգլիացի ֆուտբոլիստ)
Լենոնը կարիերան սկսել է անգլիական «Լիդսում», որի կազմում նորամուտը նշել է 2003 թ.: Արոնը համարվում է Պրեմիեր լիգայում ելույթ ունեցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, քանի որ 2003 թ. առաջին հանդիպումը անցկացրեց 16 տարեկան 123 օրական հասակում: 2005 թվականից հանդես է գալիս Լոնդոնի «Տոտենհեմում»: 2006 թվականից համարվում Անգլիայի հավաքականի խաղացող:
1987-Մարտին Ֆենին (չեխ ֆուտբոլիստ)
Չեխ հարձակվողը ներկայումս ելույթ է ունենում գերմանական «Այնտրախտում», իսկ նախքան այս հանդես էր գալիս չեխական «Տեպլիցեյում»: 2007 թվականից համարվում է նաեւ Չեխիայի հավաքականի խաղացող: