Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 6

Սպորտ

Այսօր ծնվել են

1974-Ռոբերտ Կովաչ (խորվաթ ֆուտբոլիստ)

Խորվաթական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկը ներկայումս ելույթ է ունենում Զագրեբի «Դինամոյում»: Նախքան այս Կովաչը հանդես է եկել մի շարք եվրոպական ճանաչված թիմերում: Մասնավորապես խորվաթ խաղացողը հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում», Դորտմունդի «Բորուսիայում», Թուրինի «Յուվենթուսում»: Խորվաթիայի հավաքականում Կովաչն անցկացրել է 80 հանդիպում: Ավելորդ չէ նշել, որ Կովաչը հանդիսանում է խորվաթ մեկ այլ հանրահայտ ֆուտբոլիստ Նիկո Կովաչի կրտսեր եղբայրը:

1978-Իգոր Սեմշով (ռուս ֆուտբոլիստ)

Սեմշովը հանդիսանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզադպրոցի սան, սակայն հարազատ թիմում Իգորին հնարավորություն չտվեցին դրսեւորել իրեն: Փոխարենը Սեմշովին գրկաբաց ընդունեց մոսկովյան մեկ այլ ակումբ' «Տորպեդոն», որտեղ ֆուտբոլիստը հանդես եկավ 1998-2005թթ.: Հաջորդ 2 մրցաշրջանները Ռուսաստանի հավաքականի խաղացողն անցկացրեց Մոսկվայի «Դինամոյում», իսկ այս տարի ձմռանն որոշեց հեռանալ Ռուսաստանի մայրաքաղացից եւ տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Փորձառու կիսապաշտպանը Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 30 հանդիպում, իսկ 2008 թ. Եվրոպայի առաջնությունում դարձել բրոնզե մեդալակիր:

1981-Ռոբերտ Էռնշոու (բրիտանացի ֆուտբոլիստ)

Ուելսի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը ծնվել է Զամբիայում, սակայն 1990 թվականից Ռոբերտը բնակվում է Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում: Քաղաքի համանուն թիմում էլ Էռնշոուն սկսել է կարիերան, իսկ հետագայում հայտնվել անգլիական թիմերի ուշադրության կենտրոնում: Ներկայումս հարձակվողը ելույթ է ունենում «Նոթինգեմ Ֆորեսթում»: Ուելսի հավաքականում անցկացրել է 43 հանդիպում եւ խփել 13 գնդակ: